
Sahakyan cake
Sahakyan cake-ը հիմնադրվել է 2002 թ․-ին։ Շատ կարճ ժամանակում խանութը դարձավ շատերի սիրելին։ Առանձնահատուկ է այն, որ Sahakyan cake -ը բացի համեղ խմորեղեններ պատրաստելուց, պատրաստում է նաև տարբեր արարողությունների համար նախատեսված տորթեր ցանկացած դիզայնով։
Sahakyan cake -ում կա ավելի քան 30 տեսակ խմորեղեն և յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ համը։ Մեզ մոտ բոլոր խմորեղենները պատրաստվում են բարձրակարգ հումքով առանց որևէ քիմիական կամ վնասակար բաղադրիչների։ Ժամանակի ընթացքում մեր հաճախորդները կարող են փաստել, որ Sahakyan cake -ը միայն ու միայն կատարելագործվել է։ Մեզ համար առաջնային է մեր հաճախորդների գոհունակությունը, իսկ դրան հասնելու համար Sahakyan cake-ի թիմը անում է առավելագույնը։
2023 թվականից սկսած Sahakyan cake-ը ունի նաև առաքում, ինչի շնորհիվ կարող եք պատվիրել Ձեր նախընտրած տորթերը առանց խանութ-սրահ մոտենալու, դե իսկ, մեր առաքիչները սիրով կմոտեցնեն ձեր պատվերները նշված ժամին և հասցեով։
